Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Սմարթֆոնում հուսալի պաշտպանական լուծումը պարտադիր է դառնում

Սմարթֆոնում հուսալի պաշտպանական լուծումը պարտադիր է դառնում
29.01.2020 | 14:47

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ դեռ 2014-ին ամենատարածված մոբայլ սպառնալիքների քսանյակում հայտնված և փող գողանալու համար նախատեսված Faketoken տրոյական ծրագիրը սովորել է անպատվություններով SMS-ներ ուղարկել:

Սկզբում այդ վնասաբեր ծրագիրն աշխատում էր դեսկթոփային բանկերների հետ զույգում. «ավագ ընկերը» կոտրում էր զոհի օգտահաշիվը և փող դուրս բերում, իսկ Faketoken-ը ձեռք էր գցում այդ գործարքների հաստատման մեկանգամյա գաղտնաբառերով SMS-ները։ 2016-ին այն սկսեց ինքնուրույն փող գողանալ. սովորեց ծածկել այլ հավելվածները ֆեյքային պատուհաններով և օգտատիրոջն ստիպել այնտեղ մուտքագրել մուտքանունները, գաղտնաբառերը և բանկային քարտերի տվյալները։ Ի լրումն, այն յուրացրեց շորթողի աշխատանքը. սկսեց արգելափակել վարակված սարքի էկրանը և դրա հետ մեկտեղ գաղտնագրել դրա ֆայլերը (նիշք)։ 2017-ին Faketoken-ն ուսումնասիրեց շատ այնպիսի հավելվածներ, որոնք կեղծելով՝ կարելի է գողանալ քարտերի տվյալները՝ մոբայլ բանկինգի ծրագրեր, Google Pay-ի նման էլեկտրոնային դրամապանակներ և նույնիսկ տաքսի պատվիրելու ծառայություններ և տուգանքների վճարման հավելվածներ։
Եվ վերջերս ընկերության բոտնետների ակտիվության մշտադիտարկման համակարգը՝ Botnet Attack Tracking-ը հայտնաբերել է 5 հազար սմարթֆոն, որոնցից Faketoken-ն անպատվություններով SMS-ներ է ուղարկում։


Բոլոր հաղորդագրությունները Faketoken-ն ուղարկում է վարակված սարքերի տերերի հաշվին։ Մինչև ինչ-որ բան ուղարկելը վնասաբեր ծրագիրն ստուգում է, թե արդյոք բավարար են զոհի բանկային քարտի միջոցները։ Համոզվելով, որ հաշվեկշիռը դրական է՝ այն այդ քարտից համալրում է մոբայլ հաշիվը և միայն դրանից հետո է ձեռնամուխ լինում SMS-ներ ուղարկելուն։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհից մեկ SMS ուղարկելով Faketoken-ը չի սահմանափակվում՝ գումարը, որը կարող են կորցնել օգտատերերը, կարող է շոշափելի լինել։
Նման գործողությունները կարող են զանգվածային դառնալ։ Ակամայից դրանցից մեկի մեղսակիցը չդառնալու համար հարկ է, որ օգտատերերը ծրագրեր տեղադրեն միայն պաշտոնական աղբյուրներից։ Իսկ ավելի լավ է սմարթֆոնի կարգավորումներում ընդհանրապես արգելել հավելվածների ներբեռնումը կողմնակի աղբյուրներից։ Նաև չարժե անցնել հաղորդագրությունների հղումներով, եթե դրանց անվտանգությունը վստահություն չի ներշնչում։ Եթե ծանոթը հանկարծ լուսանկար է ուղարկում ոչ թե սոցցանցով կամ մեսենջերով, այլ SMS-ի տեսքով, դա պետք է առնվազն զգաստացնի օգտատիրոջը։ Պարտադիր է սմարթֆոնում հուսալի պաշտպանական լուծման տեղադրումը։

Դիտվել է՝ 10095

Մեկնաբանություններ